National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
01.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
13.07.2018
ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավարը հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանի հետ
1 / 3

ՀՀ ԱԺ Հայաստան-Եգիպտոս բարեկամական խմբի ղեկավար Խոսրով Հարությունյանը հուլիսի 13-ին հանդիպել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթիի հետ՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտման կապակցությամբ։

Խոսրով Հարությունյանը բարձր է գնահատել դեսպանի դիվանագիտական գործունեությունը մեր երկրում, կարեւորել նրա ներդրումը հայ-եգիպտական հարաբերությունների ամրապնդման գործում։

Պատգամավորը կարեւորել է երկկողմ միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը՝ այս համատեքստում նշելով, որ Հայաստանում եգիպտական կապիտալով գործում է 11 ձեռնարկություն։ Խոսրով Հարությունյանն անհրաժեշտություն է համարել երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության ընդլայնումն ու զարգացումը, ներդրումների թվի աճը։

«Հայատանի միջոցով եգիպտական արտադրանքը կարող է դուրս գալ եվրոպական եւ ԵԱՏՄ շուկաներ»,-ասել է պատգամավորը։

Նշվել է նաեւ, որ երկուստեք տնտեսական համագործակցությունը հայեցակարգային հիմքի վրա պետք է դրվի։

Կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաեւ ՄԱԿ-ում եւ միջազգային տարբեր կառույցներում գործակցությունը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Թարեք Իբրահիմ Մուհամմադ Մաաթին, խոսելով հայ-եգիպտական բազմադարյա կապերի մասին, մասնավորապես նշել է, որ հպարտ են Եգիպտոսի հայ համայնքով, որի ներկայացուցիչներն իրենց ներդրումներով նպաստել են երկրի տնտեսության զարգացմանը:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am